ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.08.2017 13:45
Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրվում են լուսացույցի աջ սեկցիայով խաչմերուկներում սեկցիայի ուղղությամբ երթևեկությունն անընդհատ դարձնելու հնարավորությունները
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրվում են Երևան քաղաքի լուսացույցի աջ սեկցիայով խաչմերուկներում սեկցիայի ուղղությամբ երթևեկությունն անընդհատ դարձնելու հնարավորությունները, որոնցից յուրաքանչյուրի փոփոխության մասին վարորդները լրացուցիչ կտեղեկացվեն լրատվամիջոցների միջոցով:
Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով փոփոխություն կատարված նման խաչմերուկներում աջ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում ու հորդորում ենք լինել ուշադիր և զիջել փողոցը հատող հետիոտներին: