Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


29.05.2018 15:27

13 միլիոն դրամի գողությունը բացահայտվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13 միլիոն դրամի գողությունը բացահայտվեց  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 17-ին Նուբարաշենում բնակարանային գողություն էր կատարվել: Ամուսիններն ընդամենը կես ժամով էին տնից բացակայել` ժամը 17-ից մինչև 17:30-ը: Իսկ այդ ընթացքում ինչ-որ մեկը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էր բնակարանի դռան փականը, տնից հափշտակել ոսկյա զարդեր, ձեռքի ժամացույցներ, պայուսակներ, այլ թանկարժեք իրեր` պատճառելով 13 միլիոն դրամի գույքային վնաս:Գողության մասին ահազանգը ոստիկանության Էրեբունու բաժնում հնչեց օպերատիվ կառավարման կենտրոնից, հաղորդումն անմիջապես փոխանցվեց ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք:Դեպքի վայրում համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո, քրեական հետախույզները սկսեցին որոնողական աշխատանքներ իրականացնել: Անհրաժեշտ էր ականատես վկաներ հայտնաբերել: Բայց բնակիչները որևէ կասկածելի անձ կամ մեքենա չէին նկատել, հարակից խանութի վաճառողները` նույնպես: Ամեն ինչ այնքան արագ էր կատարվել, որ ոստիկանները մի պահ նույնիսկ մտածում էին, որ հարևաններից կարող էին լինել: Հետաքննության ընթացքում տարբեր վարկածներ առաջ քաշվեցին ու հերքվեցին: Բացահայտման համար առանցքային նշանակություն ունեցան օպերատիվ ճանպարհով ձեռք բերված տվյալները, որոնք փաստում էին, որ կասկածյալը ո՛չ Էրեբունի վարչական շրջանից է, ո՛չ էլ մայրաքաղաքի այլ համայնքից: Առանձնապես խոշոր չափերի գողությունը, որը կատարվել էր բնակարան ապօրինի մուտք գործելով` բացահայտվեց դեպքից երկու օր անց:Իրավապահ տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությամբպարզվեց, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Աբովյան քաղաքի բնակիչ Սասուն Մելքոնյանը:Մայիսի 19-ին մտերիմների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, Մելքոնյանն ինքնակամ ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին:Սասուն Մելքոնյանը նախկինում գողության համար մի քանի անգամ դատապարտվել էր, անցյալից դասեր քաղելու փոխարեն կրկին հանցավոր ուղին բռնել, ուղի, որ վաղ թե ուշ ոստիկանություն է բերում:Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:Գողոնը մասամբ առգրավված է:Սասուն Մելքոնյանը կալանավորվել է:Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: