Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.04.2012 23:46
Համայնքային ոստիկանություն
Ոստիկանության եւ հասարակության համագործակցությունը սերտացնելու, ոստիկանության հանդեպ բնակչության վստահությունն ամրապնդելու եւ հանցագործությունների կանխարգելման միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու նպատակներին է միտված համայնքային ոստիկանության ստեղծումը, որ ԵԱՀԿ¬ի կողմից ոստիկանության աջակցության ծրագրի շրջանակներում գործարկվեց 2008 թվականի ապրիլին՝ Արաբկիր համայնքում։
Համայնքային ոստիկանությունն իրապես կարող է հանցագործությունների դեմ պայքարի եւ հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքների մակարդակի բարձրացման լուրջ խթան դառնալ։ Արաբկիրի համայնքային ոստիկանությունն այսօր ակտիվորեն աշխատում է հենց այդ ուղղությամբ. համայնքի բնակչությունն աստիճանաբար ներգրավվում է հանցագործությունների կանխման ու բացահայտման աշխատանքներում։ Այս համոզմանն են բնակչության եւ Քաղաքացիական խորհրդակցական խմբի ներկայացուցիչները։
Համայնքն իր հերթին պետք է պատասխանատվություն կրի տարածքի քրեական իրավիճակի համար եւ համախմբելով օրինապահ, հեղինակություն վայելող քաղաքացիներին` ոստիկանության հետ ձեռնամուխ լինի համակեցության կանոնների պահպանման, հանցագործությունների կանխարգելման գործին։
Այս համոզվածությունն ունեին Հակոբ Հակոբյան փողոցում գործող հենակետում հավաքված քաղաքացիները։ Ոստիկանության հենակետ նրանք դիմում են տարբեր, երբեմն նույնիսկ ոստիկանության գործառույթների հետ կապ չունեցող հարցերով։
Մասնավորապես` 2010 թվականի ընթացքում Արաբկիր համայնքում գործող երկու հենակետեր են դիմել շուրջ 300 քաղաքացի։ Ինչպես վստահեցրեց ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի՝ ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վլադիմիր Ավագիմյանը, բոլոր հարցերին համապատասխան լուծում է տրվել։
,Մենք համագործակցում ենք՝ բացարձակ վստահելով միմյանց,- ասում էին հենակետում հավաքված բնակիչները,- ոստիկանությունը հասարակության մի մասն է, որը, պայմանավորված իր գործառույթներով, երբեմն հակասական ընկալում ունի նույն հասարակության կողմից. ոստիկանները շատ լավն են, արդար ու անաչառ են նրանց համար, ում ոտնահարված իրավունքներն են պաշտպանում, մյուս կողմից՝ անընդունելի են հանցագործություն կատարածի ու նրա հարազատների համար` ասում են բնակիչներն ու հավելում՝ մարդիկ պարտավոր են գիտակցել, որ ոստիկանությունն այն կառույցն է, որ իրենց կողքին է, երբ փորձության մեջ են։
Բնակիչներն ու Քաղաքացիական խմբի ներկայացուցիչները բարձր գնահատեցին ոստիկանների աշխատանքը՝ առաջարկելով ավելացնել հենակետերի թիվը, առանձին աշխատանքային տեղեր հատկացնել տեղամասային տեսուչների համար, որտեղ բնակիչները հնարավորություն կունենան հանդիպել նրանց հետ։ Հավաստելով, որ գործող հենակետերն արդեն իսկ դարձել են արագ արձագանքման կառույցներ, նշեցին նաեւ կոնկրետ դեպքեր, երբ բնակիչների եւ ոստիկանության համագործակցությունը տվել է շոշափելի արդյունք։
Քաղաքացիական խորհրդակցական խմբի խորհրդի նախագահ Սամվել Մելիքյանի հավաստմամբ` հենակետերը կօգնեն ոստիկանության գործունեության մասին հասարակության իրազեկվածությանը, ինչն անպայման կանդրադառնա ոստիկանության հանդեպ վստահության ամրապնդմանը։ ,Հենակետերը մեզանում ունեցել են իրենց նախատիպը. նախկինում գործում էին հասարակական կարգի պահպանման հենակետեր, որոնք հաջողությամբ ապահովում էին բնակիչ¬ոստիկանություն համագործակցությունըե,- ասաց նա՝ նշելով, որ իրենք ծավալուն աշխատանք են տանում այդ ուղղությամբ եւ արդեն լուրջ հաջողություններ ունեն՝ կոնկրետ գործերով ամրագրված։ Նա նաեւ փաստեց, որ ոստիկանության հանդեպ բնակչության մի մասի անվստահությունը պայմանավորված որոշակի կարծրատիպերով։ Մինչդեռ հենց համագործակցությունն է միտված բարձրացնելու ոստիկանության աշխատանքի արդյունավետությունն ու համայնքի բնակչության անվտանգությունը՝ հավելեց Սամվել Մկրտչյանը։
Համայնքային ոստիկանության համակարգի ամբողջական ներդրման նպատակով նախատեսվում է կառուցել նոր հենակետեր։ Այդ ուղղությամբ Երեւանի քաղաքապետարանի կողմից արդեն իսկ առանձնացվել են 16 համապատասխան տարածքներ։ Առաջիկայում կավարտվի եւս մի հենակետի կառուցում Օղակաձեւ զբոսայգու տարածքում։ Գործառույթների մշակման աշխատանքները կավարտվեն մինչեւ ապրիլի 15-ը, իսկ տեղի փորձն ուսումնասիրելու համար ԱՄՆ Կանզաս նահանգ են գործուղվել ոստիկանության հինգ աշխատակիցներ։
Մնում է հուսալ, որ համայնքային ոստիկանությունը իրապես կդառնա այն օղակը, որը կամրապնդի մարդկանց վստահությունը ոստիկանության հանդեպ, որակապես կփոխի բնակչության վերաբերմունքը՝ անշրջելի դարձնելով այն իրողությունը, որ մեր երկրում բոլորն են շահագրգռված օրենքի գերակայության, հասարակական կարգի պահպանման ու հանցավորության նվազման գործում։