ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.06.2015 17:43
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 10-ին, ժամը 02.30-ին, Երևանի Խանջյան փողոցից Ագանթագեղոսի փողոց տանող թունելի սկզբնամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է թունելի պատին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 10-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է հունիսի 9-ին, ժամը 01.00-ին, Երևանի Հերացու փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 10-ին, ժամը 15.40-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց», «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-21906» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21906»-ի վարորդը և 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 10-ին, ժամը 07.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 10-ին, ժամը 21.45-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 4/64 հասցեի դիմաց «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Տոյոտա-Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի:
«Տոյոտա-Քեմրի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: