ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.01.2018 12:43
Պատահար Փոքր Վեդի-Լուսառատ ճանապարհին. 1 զոհ, 6 վիրավոր

Դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Փոքր Վեդի-Լուսառատ ճանապարհին` Խոր Վիրապ եկեղեցու խաչմերուկում, բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը` 1954 թ. ծնված Սամվել Կիրակոսյանը, տեղում մահացել է, իսկ նրա 3 ուղևորները, «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: