ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.09.2016 10:18
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ. կդադարեցվի երթևեկությունը Երևանի Հանրապետության հրապարակում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 23-ից մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 6-ը և սեպտեմբերի 15-ին, ժամը 23-ից մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 6-ը, կդադարեցվի երթևեկությունը Երևանի Հանրապետության հրապարակում:
Հորդորում ենք վարորդներին՝ վերը նշված ժամերից երկու ժամ առաջ դուրս բերել տրանսպորտային միջոցները Հանրապետության հրապարակի տարածքից, հակառակ դեպքում՝ Ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի դրանք տեղափոխել պահպանվող հատուկ տարածք: