ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.10.2015 15:43
Աշխատանքի արդյունքների ամփոփում ճանապարհային ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 15-ին Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացվեց օպերատիվ խորհրդակցություն: Օրակարգում ճանապարհային ոստիկանության 2015 թվականի 9 ամիսների աշխատանքի արդյունքների ամփոփումն էր:
Խորհրդակցությունը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը:
Ներկայացվեցին 9 ամիսների ընթացքում Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրականացված միջոցառումները, որոնք զգալիորեն նպաստել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը:
Սամվել Հովհաննիսյանը դրական համարեց ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի հայտնաբերման վիճակագրությունը, համաձայն որի, եթե 2014 թվականի 9 ամիսների ընթացքում արձանագրվել էր` 2351, ապա 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ Ճանապարհային ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել և գրանցել 4871 դեպք: Սակայն ոստիկանության պետի տեղակալը մտահոգիչ համարեց, որ չի նվազում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պրակտիկան: Սամվել Հովհաննիսյանը Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ տարածքային ստորաբաժանումների հրամանատարներին հանձնարարեց ակտիվացնել օպերատիվ համագործակցությունը ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ:
Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը հայտնեց, որ իրականացվող բարեփոխումների արդյունքներին ակնկալում են հասնել հնարավորինս սեղմ ժամկետներում և հանձնարարեց անվերապահորեն կատարել ամենօրյա ծառայողական պարտականությունները` հաշվի առնելով Ճանապարհային ոստիկանության յուրաքանչյուր ստորաբաժանման ծառայողական խնդիրներն ու առանձնահատկությունները:
Բարձրացված հիմնահարցերի ուղղությամբ խորհրդակցության մասնակիցներին տրվեցին առանձին ցուցումներ և հանձնարարականներ:
Խորհրդակցության ավարտին մի շարք ծառայողներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար արժանացան խրախուսանքների:
Ներկայացվեցին նաև ծառայողական պարտականությունների մեջ թերանալու համար 19 ծառայողի կարգապահական տույժի ենթարկելու մասին հրամանները:
Ճանապարհային ոստիկանության պետը կարգապահական տույժ ստացած ծառայողներին հորդորեց անհրաժեշտ հետևություններ անել և իրենց ծառայությամբ կարճ ժամանակում շտկել թերացումները: