ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.01.2016 18:39
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունվարի 26-ին, ժամը 02.20-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 14/14 հասցեի դիմաց «Մերսեդես GL 550» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 26-ին, ժամը 12.30-ին, Երևանի Ծ. Իսակովի պողոտայի թիվ 10 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենո»-ներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 26-ին, ժամը 17.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Տոյոտա», «Մերսեդես», «Ֆորդ-Տրանզիտ» և «ԶԱԶ-11 0557» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Մերսեդես»-ը բախվել է կայանված «Սուբարո» մակնիշի ավտոմեքենայի:
«Տոյոտա»-ի, «Ֆորդ-Տրանզիտ»-ի, «Մերսեդես»-ի վարորդները և վերջինիս 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 26-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ուսի և աջ ոտքի վնասվածքով» բուժօգնության է դիմել 34-ամյա տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պազել է, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Երևան-Սևան ավտոմայրուղում տղամարդուն վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և դիմել փախուստի:
Կատարվում է քննություն: