ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.07.2016 17:09
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հուլիսի 21-ին, ժամը 18.50-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Հուլիսի 22-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 22-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է իր ավտոմեքենայով Երևանի Արտաշիսյան փողոցում գազատար խողովակին բախվելու հետևանքով:
***
Հուլիսի 21-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 32-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Զաքյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, որի ժամանակ ինքը որպես ուղևոր գտնվել է տաքսի ավտոմեքենայում:
***
Հուլիսի 20-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ ուսահոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 34-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Հասրաթյան փողոցում՝ ավտովթարի հետևանքով:
***
Հուլիսի 21-ին, ժամը 7.20-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Խաչփար գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Հուլիսի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արմավիրի Հանրապետության-Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ 2103» և «ՎԱԶ 21061» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2103»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
***
Հուլիսի 21-ին, ժամը 3.10-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բաժանարար գոտու բետոնե սյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Հուլիսի 21-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել 73-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
***
Հուլիսի 21-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Բելառուս» մակնիշի տրակտորը Նոյեմբերյան քաղաքի հանդամասում կորցրել է կառավարումն ու կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: