ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.03.2017 11:22
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Մարտի 1-ին, ժամը 18.10-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 13 շենքի մոտ իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 28-ին, ժամը 17.20-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացուհու, պատճառել մարմնական վնասվածքներ և հեռացել:
Մարտի 1-ին, ժամը 14.50-ին, վրաերթի ենթարկված քաղաքացուհին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 1-ին, ժամը 12.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է բերվել 8-ամյա տղա և հայտարարել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, իրենց տանը կից անասնագոմից վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, Տանձուտ գյուղի կենտրոնական փողոցում՝ դպրոցի մոտ, վրաերթի է ենթարկել երեխային և տեղափոխել հիվանդանոց:
Բացատրական աշխատանքների շնորհիվ վարորդը ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 2-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնյա պատնեշին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 1-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 111-րդ կմ-ին իրար են բախվել «Կիա» և «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «Ֆորդ-Տրանզիտ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: