ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.04.2016 12:17
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Ապրիլի 11-ին, ժամը 00.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի հուշահամալիրի դիմաց բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո՝ բետոնե միջնապատին:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 11-ին, ժամը 00.55-ին, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 16 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 10-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 44 տան դիմաց բախվել է «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 10-ին, ժամը 11.20-ի սահմաններում, «Դայվո» մակնիշի ավտոմեքենան Զովունի-Քանաքեռավան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Դայվո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 21.05-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 22.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռուբինյանց փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 13.20-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզում` Հարթավան-Երնջատափ ճանապարհի 3-րդ կմ-ին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորակը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 8-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ արմնկային հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 38-ամյա տղամարդ և հայտնել, որ վայր է ընկել փողոցում:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված օրը, ժամը 13.00-ի սահմաններում, «ՊԱԶ» մակնիշի «111» երթուղային ավտոբուսի վարորդը Մ. Խորենացու փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի վերին երրորդականի ներհոդային կոտրվածք՝ քիչ տեղաշարժով, գլխի և մարմնի տարբեր մասերի վերքեր և քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 25-ամյա երիտասարդ և հայտնել, որ Աբովյան քաղաքի կինոյի շենքի մոտ վայր է ընկել:
Պարզվել է, որ երիտասարդին նույն օրը, ժամը 22.20-ին, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի վերջնամասում վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-21014» մակնիշի վտոմեքենայի վարորդը և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 17.40-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 10 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: