ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.06.2017 18:45
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հունիսի 5-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական, հասարակական կարգի ապահովման վարչությունների պետերը, ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը եւ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկվեցին ոստիկանության ութ ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները: Կարգապահական հանձնաժողովը, քննարկելով եւ օբյեկտիվորեն պարզելով փաստական հանգամանքները՝ որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ ոստիկանության հիշյալ 8 ծառայողներից 5-ի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ 3-ին հայտարարել նկատողություն: