ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.09.2017 10:59
Տղամարդու ինքնությունը պարզվել է
Ինչպես տեղեկացրել էինք՝ 2017 թ. օգոստոսի 31-ին, ժամը 11.50-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել անձը չպարզված տղամարդ։
Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է տղամարդու ինքնությունը՝ Երևանի բնակիչ, նախկինում դատապարտված, 1991 թ. ծնված Արմեն Սարգսյան:
Նախաքննությունը շարունակվում է: