ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.03.2016 12:18
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մարտի 17-ին, ժամը 14.30-ին, Երևանի Դավիթաշենի 3-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 17-ին, ժամը 03.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բենզալցակայանի գովազդային վահանակին:
Պատահարի հետևանքով 1 անձ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 17-ին, ժամը 18.30-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 17-ին, ժամը 8-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Բյուրական ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 17-ին, ժամը 08.00-ին, Վանաձորի Հալաբյան փողոցի սկզբնամասում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով նույն օրը, ժամը 12.50-ին, դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: