ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.01.2016 10:07
Հետախուզվում էր մարդուն առևանգելու և բռնաբարության մեղադրանքներով
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների ու բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 25-ին, ժամը 18.30-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Ռաֆիկ Մ.-ն, ով 2015 թ. նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առևանգելը/ 2-րդ մասի և 138 հոդվածի /բռնաբարությունը/ 1-ին մասի մեղադրանքներով: