ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.08.2016 12:22
Խարդախության մեղադրանքով հետախուզվողներից մեկին հայտնաբերեցին, մյուսը ներկայացավ կամավոր
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օգոստոսի 4-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի /Դավիթաշեն, 4-րդ թաղ., 17/10/ մոտակայքից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արամ Մ.-ին, որը հուլիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:
***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 4-ին, ժամը 17-ին, բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ն, որը օգոստոսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով: