ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.11.2015 14:23
Վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է
Նոյեմբերի 12-ին, ժամը 21.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ կողմնային մակերեսի ծակած-կտրած, չթափանցող վերք, արնահոսություն, հեմատոմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1998 թ. ծնված Վ. Ղ.-ն, ով հայտարարել է, որ վնասվածքը ստացել է դաշտում կաղամբ հավաքելիս՝ պատահաբար ընկնելու և ձեռքին եղած դանակով ինքն իրեն վնասելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Ղարիբջանյան գյուղի դպրոցի մոտակայքում, վիճաբանության ժամանակ, նշված վնասվածքը Վ.Ղ.-ին ծալովի դանակով պատճառել է 1998 թ. ծնված Գ. Ղ.-ն:
Դանակն առգրավված է:
Գ. Ղ.-ն հանձնվել է ծնողներին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ՀՀ ՔԿ Շիրակի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: