ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.05.2017 17:34
Ի ԼՐՈՒՄՆ. «Վարորդը և ուղևորը մահացել են»
Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 13-ին, ժամը 23-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 55-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-2108», «ԳԱԶ-2705» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը՝ 1969 թ. ծնված Լյովա Շահվերդյանը, և ուղևորը՝ 1976 թ. ծնված Լավրենտ Սինանյանը, տեղում մահացել էին, իսկ «ԳԱԶ-2705»-ի ուղևորը մարմնական վնսավածքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրից փախուստի դիմած «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի վարորդը 1981 թ. ծնված Էմին Մ.-ն է, որը մայիսի 14-ին, ժամը 13-ին, ներկայացվել է Արարատի քննչական բաժին:
Էմին Մ.-ն ձերբակալվել և գտնվում է Արարատի բաժնի ՁՊՎ-ում:
Նախաքննությունը շարունակվում է: