ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.05.2014 14:07
ՀՀ ոստիկանության և զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցության հարցերին նվիրված կլոր սեղան-քննարկում Ծաղկաձորում. օր երկրորդ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մայիսի 24-ին Ծաղկաձորում շարունակվեցին ՀՀ ոստիկանության և զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցության հարցերին նվիրված երկօրյա կլոր սեղան-քննարկումները:
«ԶԼՄ-ներ-ոստիկանություն կապն ու փոխգործակցությունը» զեկույցով հանդես եկավ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` ներկայացնելով հանրապետության զանգվածային լրատվության միջոցների հետ ծավալուն աշխատանքը, փոխգործակցության մեթոդաբանությունը, լրատվությւսն տրամադրման առանձնահատկություններն ու մի շարք այլ խնդիրներ:
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները զեկուցումից հետո քննարկեցին իրավիճակը իրավական լրատվության դաշտում, ոստիկանության լրատվական ծառայության հետ փոխգործակցության, լրատվության տրամադրման օպերատիվության և մի շարք այլ խնդիրներ, որոնք ոստիկանության և զանգվածային լրատվամիջոցների համագործակցության ոլորտում են։
Քննարկումներին հաջորդեց համաժողովի փակումը, և մասնակիցները մեկնեցին Ծաղկաձորից։