ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.06.2016 10:16
Օրինական հրացանից բացի՝ ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերվեց
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները 1964 թ. ծնված Հովհաննես Ն.-ի որսորդական հրազենի առկայությունն ու պահման պայմանները ստուգելու նպատակով կատարած այցելության ժամանակ տանը կից ավտոտնակում հայտնաբերել են ինքնաձիգի 2 պահունակ, 5,45 մմ տրամաչափի 8 և 5,6 մմ տրամաչափի 12 փամփուշտ, օդամղիչ 2 ատրճանակ, որոնցից մեկը` գործարանային արտադրության, մյուսը՝ ինքնաշեն` հարմարեցված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: