ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.07.2019 17:25
Օրինախախտ վարորդը բերման ենթարկվեց ոստիկանություն

Հուլիսի 14-ին, ժամը 14.30-ին, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչը ոստիկանության Սպիտակի բաժնում զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը, ժամը 11-ի սահմաններում, Վանաձորի զինկոմիսարիատից զորակոչն ուղեկցելու ժամանակ Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղու հատվող շրջանաձև երթևեկելի գոտու սկզբնամասում «Մերսեդես-Բենց» մեքենայի վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները`խոչընդոտ ստեղծելով ուղեկցվող տրանսպորտային միջոցների, ինչպես և մյուս տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
Տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո վարորդը հրաժարվել է ներկայացնել փաստաթղթերը և մեքենայի բանալին՝ շուրջ 7-8 րոպե խոչընդոտելով ՃՈ ծառայությանը, ինչից հետո բերման է ենթարկվել բաժին, իսկ նշված տրանսպորտային միջոցը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: