ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.05.2019 17:42
Ոստիկանները հայտնաբերեցին օտարերկրացու դրամապանակը գողացողին
Մայիսի 28-ին, ժամը 18.20-ին, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 12.15-ին, Պուշկինի փողոցում նկատել է, որ իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 150.000 դրամ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Մարտունի քաղաքի 37-ամյա մի բնակիչ, որը մայիսի 30-ին, ժամը 09.40-ին, Իսահակյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: