ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.04.2014 12:33
Օտարերկրացուն կողոպտողը ձերբակալվել է
Մարտի 30-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից, այնուհետև ժամը 15.55-ին` հիվանդանոցից, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ բուժօգնության է դիմել օտարերկրյա քաղաքացի, 1990 թ. ծնված Դեվիդ Է.-ն:
Մկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ մարտի 30-ին, ժամը 04.30-ին, Երևանի Վ. Սարգսյան և Մ. Խորենացու փողոցների խաչմերուկում անհայտ անձը ձեռքով հարվածել է իր գլխին և տաբատի գրպանից բացահայտ հափշտակել բջջային հեռախոսը, բնակարանի բանալին և դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Ապրիլի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բերման են ենթարկել 1990 թ. ծնված Մարտին Մ.-ին: Նա խոստովանել է հանցանքը:
Մարտին Մ.-ն ձերբակալված է:
Հափշտակված բջջային հեռախոսն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն: