ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.05.2019 11:35
Մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը քաղաքացիների է ընդունել (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց քաղաքացիների:
Նրանք ոստիկանության պետին հիմնականում ներկայացնում էին բողոքներ, դիմումներ ու առաջարկություններ:
Քաղաքացիների դիմումները կապված էին նախկինում կատարված ու չբացահայտված հանցագործությունների հետ, որոշները տուժել էին ոստիկանների գործողություններից, կային նաև քաղաքացիներ, որոնք տուժել էին այլ գերատեսչությունների գործողություններից:
Մի քանի հարցեր Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ տեղում ստացան լուծումներ, որոշ խնդիրներով էլ հանձնարարվեց համապատասխան ստորաբաժանումներին՝ ընթացք տալու համար:
Այն բողոքները, որոնք ոստիկանության իրավասությունից դուրս էին՝ պարզաբանվեցին և ուղղորդվեցին ճիշտ հասցեատերերին:
Հանդիպման էին ներկայացել նաև նախկին ոստիկաններ, որոնք ցանկանում են վերականգնվել ոստիկանությունում ծառայության: Նրանց դիմումները ուղարկվեցին ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ ստուգումներ իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետը ամիսը մեկ անգամ հանդիպում է ունենում քաղաքացիների հետ: Ցանկացողները կարող են նախապես հերթագրվել ոստիկանության ընդունարանում, հասցեն՝ Նալբանդյան 130: