ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.07.2018 11:33
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 27-ից 30-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 27-ից 30-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 157 դեպք։
Մասնավորապես՝ կաշառակերության 71, մարմնական վնասվածք հասցնելու 28, խարդախության 27, անձնական ունեցվածքի գողության 10, յուրացման կամ վատնման 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, պետական և հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու և դրամանենգության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և անձնական ունեցվածքի գողության 6 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 53-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: