ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.05.2018 10:41
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 21-ից 22-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 41 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու 7, խարդախության 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, յուրացման կամ վատնման, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 2-ական, անձի առևանգման, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման և խուլիգանության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և խարդախության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: