ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.05.2018 10:42
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 18-ից 21-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 18-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 18, խարդախության 15, անձնական ունեցվածքի գողության 8, շորթման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, կողոպուտի, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գույքի դիտավորությամբ ոչնչացման 5, սպանության և անձնական ունեցվածքի գողության 2-ական, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետևանքով 36 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: