ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.11.2018 09:52
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` նոյեմբերի 19-ից 20-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 8-ական, բնակարանային գողության 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու սպանության սպառնալիքի 2-ական, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, ծնողից երեխային ապօրինի բաժանելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 3-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 28-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: