ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.04.2018 12:21
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 19-ից 20-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 28 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, յուրացման կամ վատնման 4, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 3-ական, հարկերից խուսափելու և խուլիգանության 2-ական, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: