ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.12.2018 11:08
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` դեկտեմբերի 18-ից 19-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 10, անձնական ունեցվածքի գողության 9, անձի առևանգման 3, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտրական իրավունքի խախտման և ծեծի 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման ու նույնացման համարանիշը կեղծելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, կողոպուտի 2 և բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: