ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.05.2018 11:09
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 14-ից 15-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 38 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 12, անձնական ունեցվածքի գողության 11, մարմնական վնասվածք հասցնելու 6, յուրացման կամ վատնման 4, զենք-զինամթերքի առգրավման և ապօրինի ծառահատման 2-ական ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1 դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 13 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: