ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.09.2018 11:24
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` սեպտեմբերի 10-ից 11-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 7, մարմնական վնասվածք հասցնելու և ծեծի 5-ական, բնակարանային գողության և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, կողոպուտի, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենքի հայտնաբերման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, ազատւթյունից ապօրինի զրկելու, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու և թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի 1-ական դեպք :
Հայտնաբերվել է 5, կամավոր ներկայացել՝ 1 հետախուզվող:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: