ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.08.2018 15:11
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 6-ից 7-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 12, մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության 9, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, ազատությունից ապօրինի զրկելու և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու 2-ական, սպանության, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, կողոպուտի, շորթման, գույքի դիտավորությամբ վնասման, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, սառը զենքի հայտնաբերման, սպանության սպառնալիքի և առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած և 5 հետախուզվող, ինչպես և կամավոր ներկայացել են 3-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և մարմնական վնասվածքի 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: