ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.05.2018 11:02
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 4-ից 5-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 21 դեպք։
Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 6, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 5-ական, կողոպուտի, խարդախության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: