ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.07.2018 11:24
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 3-ից 4-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 16, խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, յուրացման կամ վատնման և կաշառակերության 3-ական, շորթման, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առևանգման, հարկերից խուսափելու և զենք-զինամթերքի առգրավման 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: