ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.07.2018 12:00
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 2-ից 3-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 16, անձնական ունեցվածքի գողության 12, խարդախության 11, յուրացման կամ վատնման 3, անձի առևանգման, խուլիգանության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: