ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.12.2018 10:55
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` դեկտեմբերի 14-ից 17-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 14-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 99 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 20, անձնական ունեցվածքի գողության 17, խարդախության և ծեծի 11-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և անձի առևանգման 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 3-ական, շորթման, հարկերից խուսափելու, խուլիգանության, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու ու սպանության սպառնալիքի 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, կողոպուտի, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, զենք-զինամթերքի առգրավման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ընտրական իրավունքի խախտման, անառակաբարո գործողությունների, թմրանյութի իրացման, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինքնասպանության հակելու, մարմնական վնասվածքի և գույքի դիտավորյալ վնասման, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի և սառը զենքի առգրավվման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 11-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 1-ական դեպք,
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 66-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: