ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.04.2019 10:44
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 26-ից 29-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 26-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 112 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 30, մարմնական վնասվածք հասցնելու 18, խարդախության 13, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 8, ապօրինի ծառահատման 7, սպանության սպառնալիքի 5, յուրացման կամ վատնման 4, համակարգչային հանցագործության, խուլիգանության և ծեծի 3-ական, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրամիջոցի հայտնաբերման, ու սառը զենք կրելու 2-ական, սպանության, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպառնալիքի և թմանյութի իրացման 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: