ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.11.2019 10:53
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 25-ից 26-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 80 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, խարդախության և յուրացման կամ վատնման՝ 7-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 6, հարկերից խուսափելու՝ 3, կողոպուտի, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու ծեծի՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի ծառահատման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության, սպանության սպառնալիքի, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու և ալիմենտը վճարելուց խուսափելու՝ 1-ական դեպք։
Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության և գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: