ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.07.2019 11:30
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 25-ից 26-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 17, խարդախության 16, թմրամիջոցի հայտնաբերման 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, անձնական ունեցվածքի գողության, ծեծի և սպանության սպառնալիքի 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կաշառակերության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենայի հայտնաբերման, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու և չարտերային թռիչքների գումարները չվճարելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել են 5-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 դեպք և բնակարանային գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: