ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.04.2019 10:10
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 25-ից 26-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 25-ից 26- ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք, այդ թվում՝ 5-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և յուրացման կամ վատնման 8-ական, ծեծի 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, բնակարանային գողության ու խուլիգանության 2-ական, անձի առևանգման, շորթման, ավտոմեքենա փախցնելու, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողությունների, թմրամիջոցի հափշտակության, ընտրակաշառքի, սառը զենքի հայտնաբերման, ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու և ազատությունից ապօրինի զրկելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 4 և անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: