ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.03.2019 10:49
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 25-ից 26-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 15, խարդախության 12, մարմնական վնասվածք հասցնելու 6, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, անձի առևանգման, ծեծի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու իրացնելու նպատակով թմրանյութի ապօրինի շրջանառության 2-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ազատությունից ապօրինի զրկելու, ինքնիրավչության ու պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 10, մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման ու խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: