ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.12.2018 10:10
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` դեկտեմբերի 24-ից 25-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 24-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 41 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 10, խարդախության 7, մարմնական վնասվածք հասցնելու 5, հարկերից խուսափելու 3, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի 2-ական, ավազակային հարձակման, ավտոմեքենա փախցնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտրական իրավունքի խախտման, ավտոմեքենայի նույնականացման համար կեղծելու, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր առաքելու կանոններ խախտելու, փաստաթղթի կեղծիքի ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության ու ավտոմեքենա փոխցնելու 2-ական, կողոպուտի ուվրաերթի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: