ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.10.2019 10:15
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 24-ից 25-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 24-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, խարդախության` 9, անձնական ունեցվածքի գողության` 8, յուրացման կամ վատնման և ծեծի՝ 4, թմրանյութի մաքսանենգության՝ 3, ապօրինի ծառահատման՝ 2, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու կամ տարածելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, փաստաթղթի կեղծիքի, սպանության սպառնալիքի, երեխային թափառաշրջիկությանը ներգրավելու կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու 1-ական դեպքեր։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, և բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: