ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.10.2019 10:13
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 22-ից 23-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 71 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության` 17, անձնական ունեցվածքի գողության` 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու և յուրացման կամ վատնման` 6-ական, խուլիգանության, սպանության սպառնալիքի ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, կողոպուտի, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ապօրինի ծառահատման փորձ, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու, ՔԿՀ-ից փախուստի փորձի, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, նախաքննության և հետաքննության տվյալները հրապարակելու և պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպքեր։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության՝ 2, և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: