ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.11.2018 10:19
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` նոյեմբերի 21-ից 22-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, անձնական ունեցվածքի գողության 8, խարդախության 7, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ծեծի 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, յուրացման կամ վատնման, սպանության սպառնալիքի և պետական սահմանն ապօրինի հատելու 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, թմրանյութի իրացման, ինքնավնասման փորձի, փաստաթղթեր կեղծելու, ազատությունից ապօրինի զրկելու, ապօրինի վարձատրություն ստանալու ու փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու կամ կապված նրա լիազորությունների իրականացման հետ սպառնալու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 3 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 7-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի, թմրամիջոցի հայտնաբերման և բնակարանային գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: