ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.07.2019 14:43
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 19-ից 22-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 19-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 104 դեպք, այդ թվում՝ 11-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 30, անձնական ունեցվածքի գողության 24, խարդախության 12, ծեծի 9, բնակարանային գողության 5, խուլիգանության 3, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, սպանության սպառնալիքի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, սպանության, անձի առևանգման, շորթման, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, դատական վճիռը չկատարելու, անհետաձգելի միջամտության որոշման պահանջները խախտելու, ապօրինի ծառահատման, ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 6,անձնական ունեցվածքի գողության 4 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: