ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.04.2019 09:47
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 19-ից 22-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 19-ից 22- ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 116 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 21-ական, անձնական ունեցվածքի գողության 15, ծեծի 10, յուրացման կամ վատնման 8, բնակարանային գողության ու սպանության սպառնալիքի 4-ական, անձի առևանգման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, փաստաթղթի կեղծիքի 2, կողոպուտի, հասարակական-պետական ունեցվածքի գողության, համակարգչային հանցագործության, գույքի դիտավորությամբ վնասման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դատական ակտը չկատարելու, ազատությունից ապօրինի զրկելու, սպառնալիքի և սառը զենք կրելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 3-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: