ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.08.2014 12:06
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 22-ից 25-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 22-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 32-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը: Խարդախության` 17, ավազակային հարձակման, յուրացման և խուլիգանության` 1-ական, մաքսանենգության և դրամանենգության 2-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 16 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 5, գողության 6 և խարդախության 2 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 33-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: