ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.11.2017 11:12
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 20-ից 21-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 20-ից 21-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպքերն էլ բացահայտվել են։
Բացահայտվել է խարդախության 14, գողության 8, հարկերից խոսափելու 2, անձի առևանգման, յուրացման, խուլիգանության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 և կողոպուտի 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: